|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Այդ մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը. հայտնում է mk.ru-ն:
Կադիրովը նշել է, որ, պաշտոնական տվյալներով, Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել են «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայիններ, այսպես կոչված` «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումներից, և որ ամբողջ պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ այդ ահաբեկիչները ոչ մի կապ չունեն իսլամի հետ, նրանք մուսուլման չեն:
«Իսկ որտե՞ղ է Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարությունը։ Ինչո՞ւ են լռում։ Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարներ, զենք և հատուկ միջոցներ տրամադրում գրոհայիններին, որոնք դեմ են Սիրիայի օրինական իշխանություններին, սպանում են կանանց, ծերերին, երեխաներին։ Քանի՞ հազար սիրիացի դեռ պետք է զոհվի, որ ՆԱՏՕ-ի երկրները դադարեն աջակցել ահաբեկիչներին: Այս ամենի ֆոնին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ղրիմի հետ կապված, ուղղակի հրեշավոր են»,- նշել է Կադիրովը։