կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-28 17:29
Հասարակություն

Հակոբ Հակոբյանը ՍԴ-ն շփոթել է ԱԺ-ի հետ

Հակոբ Հակոբյանը ՍԴ-ն շփոթել է ԱԺ-ի հետ

Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո: ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանն այս հարցն ուղղեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման գործով դատարանում ներկայացնում է պատասխանող կողմին` Ազգային ժողովը:

 

Պատգամավորը պատասխանեց, որ վերոնշյալ օրենքով սահմանվում է, որ գումարը վերադարձնելու ժամանակ հաշվարկվելու է ամբողջ ժամանակահատվածի գնաճի գործակիցն ու մայր գումարը: Սակայն կարծում է, որ վերադարձի ժամանակ գնաճն ավելի ցածր կլինի, քան եկամտաբերության աստիճանը, և  փոխահատուցման հարց չի լինի:

 

Դատավորի մյուս հարցին` արդյո՞ք նախատեսվում են, որ օրենքում փոփոխություններ կկատարվեն, պատգամավորը պատասխանեց, որ բացի այն, որ համակարգը բավականին բարդ է, նաև նորություն է տեղի մասնագետների համար, և շատ հավանական է, որ կլինեն փոփոխություններ: Իսկ թե մասնավորապես ի՞նչ փոփոխություններ կլինեն, պատգամավորը նախընտրեց չասել:

 

ՍԴ մեկ այլ անդամ` Կիմ Բալայանն ասաց, որ Հակոբ Հակոբյանը շփոթել է, թե գտնվում է ԱԺ դահլիճում, և իր խոսքում այդպես էլ չներկայացրեց հակափաստարակներ, որոնք կվերաբերեին դիմող կողմի ներկայացրած փաստարկներին ու հիմնավորումներին: Նա հանդես չեկավ որպես պատասխանող: