| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սփյուռքի նախարարությունը պարբերաբար կապի մեջ է հայ համայնքի հետ, հայ բնակչությանը կոնկրետ օգնելու նպատակով որոշակի քայլեր են ձեռնարկվել: Հիմա համայնքի հետ ճշգրտվում են ընդհանուր մանրամասները, եւ Սփյուռքի նախարարությունն ուշադիր հետեւում է Քեսաբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը:
Նա նշեց, որ քեսաբահայության վիճակը տագնապահարույց է, քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Սակայն իրենց օջախները վերադառնալու եւ իրենց տներին, ինչքին տեր կանգնելու հույսը չեն կորցնում:
«Ձեռնարկվող միջոցառումները հենց այդ նպատակին են ուղղված, որպեսզի նրանք չմտածեն Սիրիան լքելու մասին, այլ վերադառնան իրենց տները: Իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում մենք պետք է զորավիգ լինենք ու կանգնենք մեր հայրենակիցների կողքին: Մենք ամեն ինչ իրենց հետ մանրամասնորեն ճշտում ենք: Կապը Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի հետ պարբերաբար կա, եւ տեղում, ըստ անհրաժեշտությամբ տարբեր միջոցներ ու միջոցառումներ են ձեռնարկվում»,- ասաց Մամիկոն Խուրշուդյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին քեսաբահայության կարգավիճակի, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի թվաքանակի մասին տվյալները ճշգրտման փուլում են: