Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում խոսք ուղղեց «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ շատ ոգևորված է այդ պայքարով, որովհետև համոզված է` այն չի կարող հաջողություն չունենալ:
«Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է անել ամեն ինչ, որ մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի կարևոր նախադեպ` որ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել սեփական ժողովրդի ցանկությամբ, հաշվի առնել ՀՀ քաղաքացու շահը և իր գործունեությամբ նպաստել, որ մարդը, քաղաքացին ու ժողովուրդն ունենան բարեկեցիկ կյանք` անկախ տարիքից»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ 6 օրից սկսվելու է 6 ամիս առաջ սկսված` պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի սահմանադրական քննությունը:
Նա կոչ արեց շարժման մասնակիցներին` միասնական լինել, չենթարկվել ավելորդ խժդժությունների, որովհետև շատ հաճախ իշխանությունները փորձ են անում ներկայացնել, թե իբր քաղաքական ու քաղաքացիական ուժերը տարբեր կերպ են մտածում: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` եթե քաղաքացիները կարողանան միավորվել, ապա կունենան հաղթանակ: Նա նշեց, որ շարժումը չի գործում միմիայն «դեմ» տրամաբանությամբ, որովհետև շարժման բոլոր անդամները կողմ են ռեֆորմների` առանց պարտադիր բաղադրիչի:
«Եթե մեկ բռունցք լինենք, կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր և կհաստատենք ժողովրդի իշխանություն: Հայ մարդը կարող է իրացնել իր իշխանությունը սեփական հայրենիքում: Ուրեմն` մարտի 28-ին սկսված քննությամբ հաստատելու ենք ժողովրդի իշխանությունը և մեր վճռական մոտեցումը: Պարտադիր բաղադրիչը` որպես առանցքային խնդիր, պետք է օր առաջ հեռացվի մեր երկրից: Մեր ապագա սերունդներին պետք է թողենք վստահ ու արդար Հայաստան»,- ասաց Արծվիկ Մինասյանը: