կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 13:33
Քաղաքական

Արմենուհին համաձայն չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Արմենուհին համաձայն չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 28-ին հանրային նախահավաք է նախաձեռնում Ազատության հրապարակում: Նա կոչ է անում ժողովրդին, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական շարժումներին ու խմբերին, երիտասարդներին ու ազատամարտիկներին` գալ Ազատության հրապարակ ու ձևավորել միացյալ հրապարակ:

 

Հովհաննիսյանի համոզմամբ` պետք չէ երկար սպասել մինչև մայիս կամ հունիս, այլ պետք է գործել այսօրվանից, որովհետև եթե ապրիլ ամսին շարժ չլինի, Հայաստանը կունենա մեծ կորուստներ:

 

«Պետք չի ասել մալադեց մայդան, կամ երանի այն օրերին: Եվ պետք չէ սպասել մինչև հաջորդ ընտրություններ, որովհետև երկիրը կանգնած է կործանման առաջ: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Պետք չէ ֆեյսբուքյան պատերազմներ տանել ու ապացուցել, թե ով է ժողովրդի նվիրյալը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ է շրջում Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, և մարդիկ ասում են, որ ժամանակը հասունացել է, և եթե Ազատության հրապարակում կանգնող լինի, ժողովուրդը կգա ու կմիանա այդ հանրահավաքներին: Եվ եթե ժողովւրդը պահանջի այդ հավաքների շարունակությունը, ուրեմն կնախաձեռնեն ևս մի քանի հավաքներ՝ նվազագույնը մեկ շաբաթ ժամկետով՝ մի քանի միջոցառումների շարք սկսելով:

 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ազատության հրապարակում դարձյալ նստացույց կամ հացադուլ հայտարարի, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում: «Որոշ քաղաքական տեխնոլոգներ, նայելով իմ քաշին, ասում են, որ հացադուլի ժամանակը հասունացել է, բայց Արմենուհին համաձայն չէ»,- ասաց նա: