Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է` 2013թ. նախագահի աշխատակազմը 60 միլիոն դրամ է տրամադրել 18 հասարակական կազմակերպությունների՝ ծխելու դեմ պայքարելու համար։ Այդ 60 միլիոնից 10 միլիոնը տրամադրվել է 4 կազմակերպությունների, որոնք ոչ միայն ոչինչ չեն արել, այլև հայտնի չէ՝ գոյություն ունեն, թե ոչ։ «ՉԻ» - փաստաթղթերով այդ կազմակերպություններն, իհարկե, գոյություն ունեն և գրանցված են հանրահայտ ՄԻԱԿ կուսակցության անդամների անուններով։ Ավելին՝ վստահ ենք, որ նրանք ընդհատակյա դաժան պայքար են մղում ծխելու դեմ։ Հետո ինչ, որ այդ հ/կ-ները հայտնաբերել հնարավոր չէ։ Բելառուս պարտիզաններին նույնպես հայտնաբերելը դժվար էր, բայց նրանք լավ պայքարում էին ֆաշիստական զորքերի դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։