Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010-2012 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 միլիոն դրամի դրամաշնորհներ են տրամադրվել ՀԿ-ների, որոնք, ըստ էության, գոյություն չունեն: Թեմայի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանն իր լրագրողական հետաքննությունն է իրականացրել:
31 հասարակական կազմակերպությունների նախագահի աշխատակազմի տրամադրած 500 միլիոն դրամի ծախսի արդյունավետության հարցը հանրային ուշադրությանն արժանացավ վերջերս, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացավ պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ:
Օրինակ` 2011 եւ 2012 թվականներին 27 միլիոն դրամի դրամաշնորհ ստացած «Արբանյակ» կազմակերպությունը, պաշտոնական փաստաթղթի համաձայն, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է եւ, ըստ պետական ռեգիստրի տվյալների, գործում է Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 29, բնակարան 2Ա հասցեում: Սակայն տվյալ հասցեում որեւէ ցուցանակ չկա: Շենքը հյուրատան նման է: Մենեջերը չհիշեց, որ այդ շենքում երբեւէ գործել է «Արբանյակ» ՀԿ-ն:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ: