կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 12:26
Մշակույթ

Գառնու գյուղապետին մարզպետարանում համոզել են

Գառնու գյուղապետին մարզպետարանում համոզել են

Երեկ Կոտայքի մարզի Գառնի գյուղի համայնքապետ Աշոտ Վարդանյանին հրավիրել են մարզպետարան և նրա հետ քննարկել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ամառային սրճարանի տեղադրման հարցը: Մարզպետարանում փարատել են գյուղապետի մտահոգությունները՝ հայտնելով, որ առանց իրենց թույտվության տաճարի տարածքում սրճարան չի կառուցվի: Այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը` նշելով, որ գյուղապետին համոզել են և դա է եղել պատճառը, որ գուղապետը չի եկել լրագրողների հետ հանդիպմանը:

 

Անթույլատրելի համարելով տաճարի տարածքում սրճարանի կառուցումը՝ Բախշինյանը նշեց, որ իրենք խնդրի առնչությամբ նամակ են պատրաստել` ուղղված   ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրա խոսքով՝ զբոսաշրջային սեզոնի ընթացքում Գառնի այցելողները, եթե որևէ ըմպելիք ցանկանան, կարող են այն գնել հուշանվերների խանութից, իսկ քաղցը կարող են հագեցնել տարածքում գտնվող մի շարք ռեստորաններում, որտեղ առաջարկում են բազմաթիվ ազգային ուտեստներ: Ըստ Բախշինյանի՝ ներդրված գումարներով սրճարանի համար նախատեսված վայրում՝ ընկուզենիների տակ,  կարելի է նստարաններ տեղադրել, որպեսզի զոսաշրջիկներն այցելությունից հետո հնարավորություն ունենան մի փոքր հանգստանալու:

 

Նշենք, որ «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ն, Հայաստան ներգնա տուրօպերատորների միությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոորտում աշխատող բազմաթիվ զբոսավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ մշակույթի նախարարության որոշման: