Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2022 թ. հոկտեմբերին 13-22-ը Հայաստանում մարդահամար է անցկացվում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո ՀՀ-ում առաջին մարդահամարն անցկացվել էր 2001 թ. (3,213,011) և 2011 թ. (3,018,854 ): Հաջորդ մարդահամարը նախատեսվում էր անցկացնել 2020 թ.:
ՀՀ Կառավարության` 2018 թ. հոկտեմբերի 10-ի որոշումով երկրում մարդահամարի անցկացման տարեթիվ սահմանվեց 2022 թ.:
Շուտով մարդահամարի արդյունքները կհրապարակվեն, կպարզվի, որ երկրում ապրում են 3.213.011-ից ավել մարդ, «շախ ու մատ» կարվի Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգյանին, առիթը կօգտագործվի` ցույց տալու, որ փաշինյանական կառավարման ժամանակ, չնայած կորոնավիրուսից ու պատերազմից մոտ 20 հազար զոհերի, երկրում ահագնացող գնաճի ու անվտանգային պատճառներով արտագաղթի (նախքան ՌԴ-ում զորահավաքը` 2022 թ. սեպտեմբերի 21) փաստին, երկրում բնակչության թիվն ավելացել է:
Բայց մարդահամարի թվերը կեղծել պետք չէ բարձր ցուցանիշ ցույց տալու համար. միայն պատերազմի և զորահավաքի հետևանքով ՌԴ-ից Հայաստան հետ վերադարձած հայերի և Արցախից տեղահանվածների ու ՀՀ-ում բնակություն հաստատածների թվաքանակը հերիք կլինի, որպեսզի այս մարդահամարի թվերը ավելի բարձր լինեն, քան «նախկինների» ժամանակ, ինչը, իհարկե, այս իշխանությունները որպես ձեռքբերում կնշեն:
Չի բացառվում նաև ՌԴ-ից Հայաստան (թեկուզ ժամանակավոր) արտագաղթած ռուսների թվերը, որոնք չեն համարվում ՀՀ քաղաքացի, կցվեն մարդահամարի տվյալներին:
Նյութը` Yerkir.am-ի