Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալիևը նույնիսկ այս «խաղաղության» պայմանագրում դնում է դրվագներ, որոնք կարողանա յուրովի մեկնաբանել և պատերազմ սանձազերծելու հնարավորություն ունենա․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս իշխանություններն ինչքան ընկրկում են Ադրբեջանի պահանջների առաջ, այդքան ավելանում են պահանջները», - շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ամեն մարդ ինքն է իր թշնամիներին ընտրում։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ։
«Ժողովրդի մի ստվար զանգված համարում է, որ Արցախի էջը փակված չէ։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ որևէ մեկն Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ էր նոր նախագահը, ֆրակցիան էլ իրենցը մեծ էր։ Թե ինչպես եղավ իշխանափոխություն, կարծում եմ, մի օր կբացահայտվի։ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագաներին էլ։ Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունք է»,- շեշտեց պատգամավորը։