կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 11:14
Հասարակություն

Արի պաչեմ` վարկաբեկվես. Աշոտյանը` պատգամավորին

Արի պաչեմ` վարկաբեկվես. Աշոտյանը` պատգամավորին

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հանդիպումը խորհրդարանում երեկ խիստ բարձր տրամադրությամբ է սկսվել։

 

Խորհրդարանական միջանցքում մինչ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բողոքում էր, որ որոշ պատգամավորներ անցնում ու չեն բարեւում, այդ պահին մոտեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նախարարն էլ իրեն չկորցնելով՝ ասաց. «Արծվիկ ջան, արի պաչեմ՝ վարկաբեկվես»:

 

Նույն տրամադրությամբ էլ պատասխանեց Ա. Մինասյանը. «Կարեւորը չվարակվեմ...»: Ինչպես երեւում է, կառավարությունը որոշել է գարնանային նստաշրջանը կրեատիվ ոգով սկսել»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: