Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը դրական է ընկալվում ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից: Այս մասին նա հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը Կոստանյանի թեկնածության վերաբերյալ ներկայացնելու ժամանակ` հավելելով, որ Կոստանյանը լուրջ քննարկումներ է ունեցել բոլոր խմբակցությունների հետ:
Ըստ Սահակյանի` Կոստանյանից ստացած դրական տպավորությունն իրականությանը համապատասխանում է: «Գեւորգ Կոստանյանը լուրջ ձայներ կստանա, որովհետեւ մյուս խմբակցություններն էլ են այդպես ցանկանում: Ոչ պետք է հոտ քաշել, ոչ էլ` հոտել, զազրախոսությունը բնավ հաճելի չէ որեւէ մեկի համար»,- նշեց Սահակյանը` ընդգծելով, որ ճիշտ ճանապարհ չէ մատնանշելը, թե ինչ թերություններ ունի թեկնածուն:
Պատգամավորը վստահ է, որ բարեփոխումների ընդհանուր ծրագրում Կոստանյանը մեծ դերակատարում կունենա: «Ես չեմ ուզում մոնումենտալ, սիրո, լիրիկայի ճանապարհով գնալ, բայց մի բան ուզում եմ նշել` ես բարեկրթություն եմ որսացել Կոստանյանի մեջ, իսկ բարեկրթությանը ձայն տալը նշանակում է ապագա ունենալ»,- ասաց Սահակյանը: