Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխանությունն այսօր չի խոսում վերջին երեք տարվա ընթացքում իր կատարած աշխատանքի մասին, դրա փոխարեն նրանք խոսում են խորը անցյալից»,- այսօր՝ հունիսի 15-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ենթադրում էի, որ կխոսեն իրենց ծրագրային դրույթներից, կարգախոսներից, ներողություն կխնդրեն չստացվածի ու չկատարվածի համար։ Բայց դրա փոխարեն, նրանք փորձում են մեղքը բարդել ուրիշների վրա՝ նրանց վրա ցեխ շպրտելով։ Սա անհարգալից վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև նա իրավունք ունի ակնկալել հաշվետվություն այդ երեք տարվա աշխատանքի համար»,- ավելացրեց նախագահ Քոչարյանը։