կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 11:41
Իրավական

Արա Զոհրաբյանը մարզային համակարգողներ է նշանակել

Արա Զոհրաբյանը մարզային համակարգողներ է նշանակել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացանք պալատի պաշտոնական կայքից:

 

«Հայաստանի մյուս մարզերում և քաղաքներում համակարգողները և պատասխանատուները ընտրվելու են լրացուցիչ: Նշենք, որ մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի կամ մարզային քաղաքների տարածքում գործող Պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Պալատին, ինչպես նաև իրականացնել Պալատի առջև դրված նպատակների և խնդիրների՝ մարզերում իրագործման համար սույն կարգով նախատեսված այլ գործողություններ: Մարզային համակարգողները գործում են ընտրության (եթե մարզում գործող փաստաբանների թիվը գերազանցում է տասներկուսը) կամ նշանակման սկզբունքով (եթե գործող փաստաբանների թիվը չի գերազանցում տասներկուսը): Իսկ պատասխանատուները գործում են ընտրության (եթե քաղաքում գործող փաստաբանների թիվը գերազանցում է յոթը) կամ նշանակման սկզբունքով (եթե գործող փաստաբանների թիվը չի գերազանցում յոթը):

 

Հիշեցնենք, որ մարզային համակարգողների և մարզերի քաղաքների պատասխանատուների նշանակումը առաջարկվում է պալատի նախագահի մարզային խնդիրների համակարգման գծով տեղակալ Մելանյա Առուստամյանի կողմից՝ նշանակվողների նախնական համաձայնությամբ: Այն իրականացվում է ՙՀՀ Փաստաբանների պալատի մարզերում համակարգում իրականացնելու մասին՚ կարգի 2.5 կետի համաձայն»,- գրված է կայքում:

 

Մարզերում համակարգում իրականացնելու համար նշանակված փաստաբանների ցանկին կարող եք ծանոթանալ` այստեղ: