ԱՄՆ Ազգային հրաձգային միությունը նախագահ Բարաք Օբամային անվանել է «էլիտար կեղծավոր» այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարել է հրազենի նկատմամբ խիստ վերահսկողություն կայացնելու մասին: ԱՀՄ-ն 35 վարկյան տեւողությամբ տեսագրություն է թողարկել, որում նշում է, թե նախագահը նման քայլի է դիմում սեփական երեխաներին պաշտպանելու համար. տեղեկացնում է ACB-ն: