Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա դրությամբ իրադրությունը Հարավային Կովկասում անկայուն է, պայթյունավտանգ եւ անկայուն. Երեւանում անցկացվող «ՀԱՊԿ-ն եւ Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հետանկարները» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա` Հայաստանը, հաշվի առնելով յուրահատուկ աշխարհագրական դիրքը եւ ՀԱՊԿ գործընկերների հետ սահմաններ չունենալը, առանձնահատուկ է շահագրգռված ստեղծված իրադրության շուտափույթ կարգավորմամբ եւ իր սահմանների ամրապնդմամբ:
Նախարարի խոսքերով` առաջին հերթին մտահոգիչ է Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: «Մենք միանշանակ կողմնակից ենք բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը»,- հայտարարել է նա:
Ս. Օհանյանը հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները անում են ամեն ինչ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից հարցի քննարկումը տեղափոխվի այլ ատյաններ, նաեւ ռազմատենչ հռետորությանը զուգահեռ, Թուրքիայի հետ միասին, իրականացնում են Հայաստանի տրանսպորտային, տնտեական եւ էներգետիկ շրջափակում եւ անընդհատ սպառազինվում են:
Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը ստիպված կլինի ամբողջությամբ ներգրավվել գործընթացում` հարկադրելով ագրեսորին հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է:
«Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, մենք համարում ենք, որ իրավունք ունենք հույս դնել ՀԱՊԿ մեր դաշնակիցների համապատասխան արձագանքի եւ աջակցության վրա, որոնք նախ` որոշակի պարտավորություններ ունեն միմյանց հանդեպ, երկրորդ` կոնկրետ հնարավորություններ` հնարավոր ագրեսիային ադեկվատ պատասխան տալու համար»,- ասել է Ս. Օհանյանը: