կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-02 11:15
Տարածաշրջան

Էրդողանը հանդիպել է Կ.Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի հետ

Էրդողանը հանդիպել է Կ.Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի հետ

Մայիսի 1-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կ.Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի հետ:

 

Ըստ AA-ի՝ հանդիպումից հետո Աթեշյանը պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ «վարչապետը, ինչպես մարգարեի ուղարկած աղավնին, ձիթենու ճյուղ է մեկնել, և սա մենք չենք կարող անտեսել»: «Սա հաշտության խորհրդանիշ է: Մենք չենք ցանկանում, որ այս ճյուղը չորանա: Ցանկանում ենք այն տնկել և բերքը ստանալ: Իսկ սրա իրականացման համար մեզ բոլորի օժանդակությունն է հարկավոր: Այս երկու ժողովրդները դարերով իրար հետ են ապրել, և մենք այդ օրերը կարոտում ենք: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում` իրար կողքի կանգնեք և հաշտության կամրջի հիմքը դրեք: Հավատում եմ, որ վարչապետի այդ քայլը շատերի կողմից գնահատվել է: Որպես պատրարքարան՝ մենք նույնպես գնահատում ենք: Եկեք` ձեռք ձեռքի տանք: Ահա այդ պատճառով ես այցելել եմ վարչապետին»,- ասել է Աթեշյանն ու հավելել, որ երկու կողմերը պետք է զիջումներ անեն:

 

Հարցին, թե` ինչպե՞ս եք վերաբերվում 1915 թվականի զոհերի թոռներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու մասին` Էրդողանի կոչին, Աթեշյանն ասել է, որ այդ մասին չեն խոսել:

 

Նշենք, որ Էրդողանի և Աթեշյանի հանդիպումը եղել է փակ, տևել է 1.5 ժամ: