Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է . «Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան: Մինչ հոգեհանգիստը, Ստեփանակերտում գտնվող ԵԱՀԿ եռանախագահները` Ջ. Ուորլիքը, Ի. Պոպովը, Ժ. Ֆորը, ինչպես նաեւ Անջեյ Կասպրշիկը, այցելել են Սարգսյաններին, ցավակցել մահացածի այրուն: Սբ. Հակոբն այնքան էլ մեծ եկեղեցի չէ, եւ Երեւանում վաղուց վերածնված ավանդույթը` հանգուցյալին հրաժեշտ տալ եկեղեցում, Ղարաբաղում առաջին անգամ էր կիրառվում՝ տեղեկացրեց մեզ հետ զրուցող ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյան: Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահի հորը Երեւանում չհուղարկավորեցին, ասաց. «Ղարաբաղցիք երբեք դա չէին հասկանա»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են հավուր պատշաճի, փորձել են բոլոր եկածներին հնարավորինս տեղավորել. «Ղարաբաղի սիրտը մեծ է, էն էլ սհենց օրերի»: Եվ, այնուհանդերձ, շատերը հետ են վերադարձել հոգեհանգստից անմիջապես հետո, որովհետեւ գնացածները շատ-շատ են եղել, եւ անգամ Գորիսի հյուրանոցներում տեղ չի եղել: Հոգեհանգստին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանը` կնոջ` Բելա Քոչարյանի հետ, Մոսկվայից եկած Կարապետյանները, ախալքալաքցի Նորոն՝ Նորիկ Թեւանյանը, հատուկ այդ նպատակով Հայաստան եկած Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից բավականին մեծ թվով պատգամավորներ, դրսից եկած հյուրեր, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները` իրենց գեներալական կազմերով: Հոգեհանգստի վայրում այնպիսի հերթ է առաջացել, որ մարդիկ ժամից ավելի սպասել են, որ հնարավորություն ունենան մոտենալու Սերժ Սարգսյանին՝ իրենց ցավակցությունը հայտնելու համար»: