Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելին անել՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար։ Փաստաբանի X միկրոբլոգի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Ադրբեջանում կալանավորված այլ հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և գերիներին ազատելու համար։
Ահա թե ինչու այս ցուցակի բոլոր կետերը վերցված են բացառապես այն օրինակներից, թե ինչ և ինչպես են արել այլ կառավարություններն օտար երկրներում պատանդների ազատ արձակման ուղղությամբ իմ 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել:
Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։
ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ-ն աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։
Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։
Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ են կամ Դուք, իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»։