Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ե՞րբ են իմացել գազի գնի պարտքի մասին: Պարզվում է` Սահակյանը թվային տվյալների չի տիրապետում:
«Չգիտեմ, բայց այս ընթացքում, որպեսզի մեղմվի գազի գինը բնակիչների համար, միջոցառումների փոփոխություններ ենք արել, որ սոցիալական խավին աջակցենք: Այդ ընթացքում պարտք է կուտակվել, թե դա 100 միլիոն է, թե` 200, ես հստակ չգիտեմ, բայց գիտեի, որ պարտքեր են կուտակվել»,- ասաց նա:
Սահակյանը համոզված է, որ եթե չլինեին բանակցությունները ռուսական կողմի հետ, գազի գինը կլիներ 200 դրամից ավելի: Դիտարկմանը, որ թեեւ ասել էր, թե Պուտինի այցի արդյունքը կլինի գազի գնի նվազումը, այնինչ Վիգեն Սարգսյանն ու Արմեն Մովսիսյանը հայտարարեցին, որ գազի գնի նվազում չի սպասվում, Սահակյանը պատասխանեց, թե այդպես է ասել, որովհետև իր քաղաքական վերլուծությունը տանում էր դրան:
«Ես նկատում եմ, որ գազի գնի նվազում կլինի, որովհետև ես տեսնում եմ էն ռազմավարությունը ու քայլերը, որ կատարում է Ռուսաստանը, տանում է դրան: Նաև ռուսական կողմից հայտարարություն եղավ, որ գազի գինը Հայաստանի քաղաքացիների համար հաշվարկվելու է Ռուսաստանի ներքին սակագներով: Կարծում եմ` Ռուսաստանը մեղմ քաղաքականություն կկիրառի` գազի գնի հետ կապված: Հետո նաև աշխատավարձերի բարձրացումը կնպաստի, որ քաղաքացիների մոտ գազի գնի հետ կապված խնդիրը վերանա, ու նրանք նորմալ կարողանան օգտվել գազից»,- նշեց Սահակյանը: