Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը գաղտնալսումը անթույլատրելի է եւ ամենաանցանկալի ձեւն է համարում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դա անօրինական է, եթե առանց դատարանի որոշման է արվել:
«Թե ո՞ւմ էր դա ձեռնտու, բոլորովին այլ հարց է, քանի որ կարող էր ձեռնտու լինել իշխանության որոշ շրջանակների, ինչու ոչ՝ նաեւ ընդդիմության որոշ շրջանակների»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ կարող էր ձեռնտու լինել ընդդիմադիր որոշ շրջանակների, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ընդդիմության մեջ եղած մրցակցին թուլացնելը եւս կարող էր դրդապատճառ լինել: Չնայած սրան` նա ոչ մեկին չի շտապում մեղադրել, առավել եւս` չի կարծում, որ ընդդիմադիրների ձեռքի գործն է` օրինակները զուտ տեսականորեն բերեց:
Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ կողմերը պետք է դատի տան, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, եւ հենց շահագրգիռ կողմերը պետք է բացահայտեն կազմակերպիչներին: