|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ չի ազատվել «սառը պատերազմի» մենթալիտետից. հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան. հայտնում է Газета.Ru-ն:
«Որպեսզի հասնենք մեր նպատակներին, մենք պետք է լինենք եվրոպական ընտանիքի կամ ատլանտյան հանրության մաս: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, գոնե` մեղմենք առկա լարվածությունը»,- ասել է նա` հավելելով, որ ավելի լավ է օրակարգում մի հարց ունենալ ու քննարկել, քան չխոսել և մասնակցել միայն ռազմական առճակատման:
Ալասանիան նշել է, որ Ռուսաստանի որոշումը՝ հնարավորություն տալ օլիմպիական կրակը տանել օդաչուի, որը 2008-ին ռմբակոծել է վրացական գյուղերը, ևս մեկ անգամ հաստատում է, որ երկրի ղեկավարությունը այդքան ժամանակ դեռ չի հրաժարվել «սառը պատերազմի» մենթալիտետից և ռազմական առճակատումից: