|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր շաբաթ է` ոչ աշխատանքային օր, և եթե քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը աշխատում է, դա դեռ չի նշանակում, որ պետք է պատասխանի լրագրողների հարցերին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` պատասխանելով Նալբանդյան փողոցում արձանի տեղադրման որոշման վերաբերյալ մեր հարցին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Yerkir.am-ը, Նալբանդյան փողոցում տեղադրվել է «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձան, որը պետք է բացի Վլադիմիր Պուտինը` դեկտեմբերի 2-ին:
«Թե երբ է կայացվել արձանի տեղադրման որոշումը, ես չեմ կարող ասել, որովհետև այսօր աշխատանքային օր չէ: Երբ կկայանա արձանի պաշտոնական բացման արարողությունը, այն ժամանակ էլ լրատվամիջոցները կարող են հարցեր ուղղել արձանի վերաբերյալ: Իսկ առայժմ ձեր հարցերն ուղարկեք գրավոր»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Ավելի ուշ, չնայած այսօր շաբաթ օր է, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ արձանի տեղադրման որոշումը կյանքի է կոչվել 2012թ. ապրիլի 27-ին` քաղաքապետի կողմից: