|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինը, 2013 թվականին թանկարժեք նվերներ են ստացել ադրբեջանցի պաշտոնյաներից: Այդ մասին նշվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում. հայտնում է Turan-ը:
Համաձայն զեկույցի՝ Օբամային 2013-ի դեկտեմբերի 5-ին ադրբեջանական գորգ են նվիրել՝ 6560 դոլար արժողությամբ, Միշել Օբամային ավանդական ադրբեջանական շալ՝ 435 դոլար արժեքով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցյալ տարվա դեկտեմբերին 760 դոլարանոց մետաքսե ձեռագործ գորգ է նվեր ստացել:
Բացի նվերներից, ադրբեջանցի պաշտոնյաները նաև հոգացել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների` բիզնես կարգով թռիչքները Բաքվից Փարիզ, որոնք իրականացվել են անցյալ տարվա օգոստոսին:
Ուշագրավ է, որ փաստաթուղթը հայտնվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու՝ Անար Մամեդովի հրավիրած շքեղ ընթրիքից մի քանի ժամ առաջ, որին պետք է մասնակցեին ամերիկացի մի շարք պաշտոնյաներ: