Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կես կիլոգրամ սև խավիար և «Ադրբեջանական մուղամ CD» Հ. Քլինթնին, կամ ի՞նչ են Ադրբեջանցիները նվիրում ԱՄՆ ղեկավարներին։ ԱՄՆ պաշտոնյաները թանկարժեք նվերներ ստանալու դեպքում պարտավոր են լրացնել հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում է նվերի տեսակն ու արժեքը։ Ես էլ, բնականաբար օգտվելով հնարավորությունից ուսումնասիրեցի թե ի՞նչ նվերներ են ամերիկացիները ադրբեջանցիներից ստանում: Օրինակ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է․ Սուլեյմանովը 2013թ․ ԱՄՆ նախագահ Օբամային նվիրել է ադրբեջանական խալի, որի արժեքը կազմել է 6500 դոլար, իսկ Միշել Օբամային ադրբեջանական շարֆ, որի արժեքը 450 դոլար է։
2012թ. Իլհամ Ալիևը Օբամային նվիրել է «Ադրբեջան, տոլերանտության երկիր» և «Ադրբեջանական Ղարաբաղի խալիները» գրքերը։ Դրանց արժեքը 550 դոլար է։ 2012թ. Ալիևը Օբամային բյուրեղապակե թեյի բաժակներ է նվիրել՝ 940 դոլար արժեքով, իսկ Հիլարի Քլինթոնին ադրբեջանական մուղամի ձայնասկավառակ և կես կգ սև խավիար։ 2013թ. պետքարտուղար Քլինթոնին Ալիևը նվիրել է ադրբեջանական խալի, որը կոչվում է «Ադրբեջանի Շուշի», թեյի արծաթե ոսկեջրած բաժակներ և «Ադրբեջանը տոլերանտության երկիր» գիրքը։ Դրանից զատ նվիրել է նաև Հիլարի Քլինթոնի պատկերով կտավը, հավանաբար ձեռք բերված Բաքվի վերնիսաժից, քանի որ դրա արժեքը 500 դոլար է։ Նույն թվականին դեսպան Սուլեյմանովը՝ հավատարիմ մնալով դասական դիվանագիտությանը, Հիլարի Քլինթոնին «բանկով» սև խավիար է նվիրել 500 դոլար արժեքով։ Նույն նվերն էլ արել է Ֆիլիպ Գորդոնին և Վիկտորիա Նուլանդին։ Բնականաբար կան նաև հայ պաշտոնյաների նվերները, որը առանձին թեմա է»։