կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 16:57
Մշակույթ

ՀՊԵՆ-ը ելույթ կունենա Մոսկվայում` Խաչատրյանի 110-ամյակին նվիրված

ՀՊԵՆ-ը ելույթ կունենա Մոսկվայում` Խաչատրյանի 110-ամյակին նվիրված

Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ, անցկացվում է «Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը»։

 

Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) համերգը։ Համերգին, որպես մենակատար, հանդես կգա 2012թ. Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, ռուս վիրտուոզ ջութակահար Անդրեյ Բարանովը։

 

Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգով կեզրափակվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն արտասահմանում, ինչպես նաև այն կդառնա Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված` ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթի վերջին ակորդը։

 

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ «Ջութակի կոնցերտը», Խաչատրյանի «Սիմֆոնիա թիվ 2-ը» եւ հատվածներ «Սպարտակ» բալետից։