Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ»։ Այսինքն` մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։
Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ և պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսևորում։ ՀՀ pաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ես մեկնաբանելու իրավունք չունեմ»։
Հովհաննիսյանը նաև ասել է, թե առաջին անգամ է նման բան լսում։ Նշենք, որ նախկինում մենք հրապարակել ենք Գյումրիի ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին շրջանառվող լուրերի մասին, որոնք հետագայում հաստատվել են ամբողջ ծավալով։ Այնպես որ` Գյումրիի՝ խորհրդային ժամանակներին հատուկ «փակ բնակավայր» դառնալու հեռանկարը իրական է թվում։ Նման ռեժիմով խորհրդային տարիներին ապրում էին Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցող տարածքների բազմաթիվ հայկական գյուղեր։ Ազատ մուտք ու ելքի իրավունք ունեին միայն տվյալ բնակավայրերի բնակիչները, իսկ նրանց այցելել ցանկացողները պետք է անցագրեր պատվիրեին»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։