Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն հայտնել ենք, որ այսօրվա արտահերթ նիստը, որը նախաձեռնել էր ՀՅԴ խմբակցությունը, և նախաձեռնությանը միացել էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը, տապալվեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների բոյկոտի պատճառով: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու որոշումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս կերպ մեծամասնությունը ոչ թե ընդդիմությանը խաբեց, այլ` ինքն իրեն, ժողովրդին, իրենց զավակներին ու սերունդներին։ ԱԺ պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն չունի որևէ փաստարկ, թե ինչու չի մասնակցել նիստին, բայց ՍԴ-ի համապատասխան որոշման մեջ նշված է, որ «քաղաքական բոյկոտ» հասկացություն չկա։ «Նրանք հակասահմանադրական գործողություններ են անում»,- ընդգծեց պատգամավորը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մեկնաբանել տեղի ունեցածը, քանի որ չի կարող հասկանալ հանրապետականների տրամաբանությունը: Նա ՀՀԿ-ականների պահվածքն անընդունելի է համարում եւ ընդգծեց, որ ԱԺ կանոնակարգը հստակ սահմանում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել արտահերթ նիստին: