|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին:
Ըստ Al Jazeera-ի՝ զրույցի ընթացքում հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել Սիրիայի քրդական ուժերի և Քուրդիստանի բանվորական կուսակցության հարցում դիրքորոշում փոխել, ինչին ի պատասխան` Էրդողանն ասել է. «Ահաբեկչական կազմակեպությունների դեմ պայքարի հարցում նախկինում նրանք ասում էին, որ պետք է փոխհամաձայնեցված աշխատենք: Մենք ավելի վաղ համաձայնություն ենք ձեռք բերել PKK-ի հետ հարցում: Օբամայի օրոք էլ Սիրիայի քրդական ուժերի հարցում համաձայնություն ունեինք, սակայն, ցավոք, Օբաման մեզ խաբեց»: