|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս կառավարությունը պետք է հեռանա իշխանությունից ու չպետք է ներկայացնի գործադիր իշխանությունը: Այս մասին այսօր 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա կարծիք հայտնեց, որ բյուջեի նախագիծն իրականում միջոցների բաշխում է: Պատգամավորը խիստ կասկածում է, որ նման` ահռելի չափերի հասնող արտագաղթի պայմաններում կառավարությանը կհաջողվի եկամուտներ հավաքագրել, որովհետև հեռանում են աշխատանք ստեղծող մարդիկ:
«Որքան շուտ հեռանաք, այնքան շատ կօգնեք մեր ժողովրդին: Հիմա էլ ուզում եք մտնել մի միության մեջ, որ խեղդեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: Դեռ ինչեր են մեզ սպասվելու, եթե սկսեք Լուկաշենկոյի հետ համագործակցել»,- ասաց Փոստանջյանը: