կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 15:40
Իրավական

Պռոշյանի գյուղապետի սպանության մեղադրանքով կալանավորված Պետրոսյանին կպաշտպանի նրա ընկերը

Պռոշյանի գյուղապետի սպանության մեղադրանքով  կալանավորված Պետրոսյանին կպաշտպանի նրա ընկերը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի շահերն այսուհետ կպաշտպանի նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը: Նա կալանավորված Պոտրոսյանի ընկերն է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Պետրոսյանի առաջին պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով համաձայնել է, որ Արայիկի պաշտպանությամբ Նորիկյանն էլ զբաղվի: Սակայն, ըստ նրա, գործում երկրորդ պաշտպանի ներգրավումը որևէ էական նշանակություն չի ունենա: «Ես ի՞նչ կարողացա անել, որ նա էլ անի»,- ասաց նա և հավելեց, որ ի սկզբանե պարզ էր, որ նախաքննությունն ընթանում է անօրինական ձևով:

 

Երեկ նոր պաշտպանը բաց նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, օբյեկտիվ և արդար նախաքննություն իրականացնել: Պաշտպանական կողմը, միաժամանակ, առաջարկել էր դատախազին` հանդիպել և քրեական գործի վերաբերյալ բոլոր մտահոգությունները ներկայացնել անձամբ նրան:

 

Հիշեցնենք, որ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Ի դեպ, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կքննի նախաքննական մարմնի միջնորդությունը` Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու մասին: