|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ-ն հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
ԿԸՀ մամուլի ծառայություն