|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև տարաձայնություններ չկան. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Բազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ կառուցողական աշխատանք «Ծառուկյան» դաշինքում: Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք», - ընդգծեց նա:
Տոնոյանը չբացառեց, որ մանդատից հրաժարված անձանց կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը: «Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք»,- ասաց նա: