|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ փաստաթղթով է ԼՂ-ն Հայաստանին լիազորել բանակցել, և ինչու է Հայաստանը բանակցում մի ֆորմատում, որում ներկայացված չէ Արցախը: «Արդյոք դա չի՞ նշանակում, որ Հայաստանը ուզում է դուրս մղել Արցախին բանակցային գործընթացից: Կարծեմ` առաջինը Ռոբերտ Քոչարյանն էր համաձայնել բանակցել առանց ԼՂ կողմի»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը չի կարող որոշում կայացնել Արցախի փոխարեն: Նա նշեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ներկա փուլում ոչ նպատակահարմար է։ Ըստ նրա` խոսքը դե յուրե ճանաչման մասին է, քանի որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է ԼՂՀ անկախությունը։ «Մեր բոլորի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, բայց մենք ճանաչելով չենք կարող մնալ միայնակ։ Քանի դեռ Ադրբեջանի դիքրորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, ապա պահպանվելու է ստատուս քվոն։ Սա լավ առիթ է Ադրբեջանի համար` ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից»,- ասաց Շավարշ Քոչարյանը: