Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տրանսպորտի թանկացումը, բնականաբար, կազդի սոցիալապես անապահով խավի վրա, բայց Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով տրանսպորտի թանկացման մասին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Ռուզաննա Սիրունյանը հույս հայտնեց, որ աջակցման կարիք ունեցողների` ուսանողների, թոշակառուների համար ինչ-որ վերապահումներ կարվեն:
Նա նշեց նաեւ, որ ստեղծվել է հանձնաժողով` մասնագետներից, ավագանու անդամներից, ինչպես նաեւ ՀԿ-ների նախագահներից կազմված: «Հարցը քննարկման փուլում է: Վերջին նիստը երկու օր առաջ է եղել, եւ այդ տվյալներով` դեռ որոշում չկա: Եթե հնարավորություն լինի չթանկացնելու, իհարկե, լավ կլինի: Բայց ես, որքանով տեղեկացված եմ, հաշվարկային առումով գրեթե անհնար է, որ չթանկանա»,- ասաց Սիրունյանը` հավելելով, որ այն, ինչ ժողովրդին դեպի լավը կտանի, ինքը դրան է կողմնակից: