կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 09:49
Հասարակություն

Այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլեւս 2 միլիոն 600 հազար է. «Ժողովուրդ»

Այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլեւս 2 միլիոն 600 հազար է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս 2013-2014 թվականներին ՀՀ պետական եւ միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի բնակչության 28,3 տոկոսը, կամ նույն է թե՝ 870 հազար մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս: Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել եւ հրաժարվել են քաղաքացիությունից:

 

Խոսքն այն բնակիչների մասին է, որոնք մարդահամարի արդյունքներով ներկայացվող «ՀՀ բնակչություն» հասկացության կամ նույնն է՝ հանրահայտ 3 միլիոնի մաս են կազմում: Նկատենք, որ այդ փաստաթղթի մեջ ուշագրավ տվյալները շատ են, մասնավորապես, աղյուսակներից մեկում բերված թվի համաձայն՝ ստացվում է, որ 2013-ին ՀՀ-ի բնակչության հաշվարկային թիվը կազմել է 2 միլիոն 690 հազար, եւ երբ դրանից հանում ենք 2013-ի եւ 2014-ի արտագաղթի թիվը, ապա ստացվում է, որ այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլեւս 2 միլիոն 600 հազար է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: