|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունվարի 8-ին` ժամը 01.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ից մինչև հունվարի 8-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում տանտիրուհուն հյուրընկալված ծանոթը՝ ոմն Հովիկ, օգտվելով կնոջ` քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հովիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: