Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, մեջբերեց Վերահսկիչ պալատի սկանդալային հայտարարությունները փողերի մսխման վերաբերյալ, նշեց մի քանի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հաշվարկները, որոնցով հաստատվում է, որ բյուջեն թալանվում է մինչև հավաքագրվելը, որ երկրի տնտեսությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, և նրանք հարկեր չեն մուծում բյուջե: Զուրաբյանը հետաքրքրվեց, թե էկոնոմիկայի նախարարությունը տեղյա՞կ է այդ հաշվարկներից:
Նախարարը պատասխանեց, որ ծանոթ է մի քանի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Համաշխարհային բանկի հաշվարկներին: Նա համաձայնեց, որ եկամուտների տեսակետից կան խնդիրներ, սակայն դրանցով նախարարությունը զբաղվում է: Նախարարն ընդգծեց, որ նախկինում էկոնոմիկայի նախարարությունը չէր զբաղվում եկամուտների մասի ուսումնասիրմամբ: Այսուհետ նախարարությունը հնչեցված խնդրի վերաբերյալ համադրելու է ամբողջ տեղեկատվությունը և անելու է վերլուծություններ: «Եկամուտների մասով լուրջ խնդիրներ, իհարկե, կան, բայց պետք է այնպես գործել, որ բարեխիղճ հարկատուները չտուժեն»,- ասաց Ավանեսյանը: