|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Չորեքշաբթի կառավարության նիստում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել բոլոր պաշտոնյաներին՝ աշխատել կրկնակի ուժով և կարողություններով`ժողովրդին ծառայելու գործն առաջ տանելու և իրենց պարտականությունները կատարելու համար․ հաղորդում է Borna գործակալությունը:
Շնորհավորելով Իրանի ժողովրդին հոկտեմբերի 18-ին զենքի էմբարգոյի վերացման կապակցությամբ՝ Ռոհանին ասաց. «Այս 10-ամյա ռեպրեսիվ էմբարգոն կվերացվի կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, ժողովրդական դիմադրության և մեր երկրի դիվանագետների շնորհիվ՝ չնայած ԱՄՆ-ի 4 տարվա ջանքերին»:
Նախագահը հավելել է, որ զենքի էմբարգոն հնարավոր եղավ վերացնել միջուկային գործարքի շնորհիվ: Նա նշեց, որ կիրակի օրվանից Թեհրանը կարող է զենք գնել և վաճառել, և սա «խոհեմության և հույսի» կառավարության ձեռնարկած միջոցառումներից մեկն էր: