|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգերի համաշխարհային պրեմիերան՝ Երևանի պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան/ մասնակցությամբ:
Այս տարի լրանում է ականավոր հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160-ամյակը: 1885 թ. հիմնելով քառաձայն երգչախումբ` հայկական երաժշտության պատմության մեջ նա առաջինն է հաստատել բազմաձայն երգեցողությունը:
Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի ձեռագրերը կորսված էին համարվում, սակայն դրանք գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում՝ Նյու Յորքում բնակվող երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ: Պահոցում գտնվել են նաև մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից մի քանիսը նույնպես կներկայացվեն կայանալիք համերգի ընթացքում:
Համերգին կմասնակցեն մենակատարներ Սեյրան Ավագյանը, Թամարա Մոսինյանը, Վահագն Վարդազարյանը, Արտակ Մելիքյանը, Սերգեյ Ումրոյանը: