|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Դեռեւս 2010թ., ՀՀ մշակույթի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ստուդիան սկսեց նկարահանել «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը` Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ մուլտֆիլմը գրեթե պատրաստ է, իսկ պրեմիերան նախատեսվում է հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին:
«Մուլտֆիլմն այժմ հետարտադրական վիճակում է` ձայնային էֆեկտներն են կարգավորում, ու հինգ երգից վերջինն ենք պատրաստում: Կարծում եմ` մուլտֆիլմը մոտավորապես կլինի նոր լիամետրաժ հեքիաթ, որը, պահպանելով հայկական անիմացիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները, միաժամանակ նաև նորագույն մոտեցումներն է ընդգրկել»,- ասաց Սահակյանցը:
Ըստ նրա` իրենք առավելագույնս արել են այն, ինչ ցանկանում էին ստանալ:
«Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: