Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամերիկյան HBO հեռուստաալիքի եթերում ապրիլի 14-ին տեղի է ունեցել «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանի պրեմիերան: Ութերորդ եթերաշրջանի առաջին մասն արդեն դիտել է 1 մլրդ մարդ: Այս մասին տեղեկացնում է thesun.co.ukկայքը:
Աշխարհի ավելի քան 207 երկրում ցուցադրվող հեռուտասերիալի վերջին եթերաշրջանի առաջին մասի ցուցադրությունից հետո միլիոնավոր երկրպագուների համար այն քննարկման գլխավոր թեման է դարձել:
Կայքը հավելում է նաև, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում «Գահերի խաղ»-ի երկրպագուներն իրենց սիրած հերոսների թեմատիկ հանդերձանքներով ու դիմակներով հավաքվել են մեծ էկրանների առջև` բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմի նոր զարգացումներին հետևելու:
Առաջին մասի ամենաուշագրավ պահը եղել է գլխավոր հերոս Ջոն Սնոուի՝ սեփական ծագման մասին ճշմարտության բացահայտումը:
Հավելենք, որ «Գահերի խաղը» հեռուստանովելի վերջին եթերաշրջանը բաղկացած է վեց մասից: Մայիսի 19-ին կցուցադրվի վերջին սերիան: