կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 14:39
Սպորտ

Հայաստան են բերվել սպորտային նավակներ

Հայաստան են բերվել սպորտային նավակներ

Երեկ Դոնի-Ռոստովից Երևան հասան ՀՀ թիավարության օլիմպիական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին  ուղարկված   սպորտային 2 նավակները:

 

1700-1800 եվրո արժողության սպորտային նավակները մեր մասնագիտացված մարզադպրոցին նվիրաբերել է  Գերմանիայի Դաշնության Դյուսբուրգի հայտնի  ֆիրմաներից մեկի՝ «Պլաստեքս»-ի սեփականատեր Ռիչարդ Սեյռուգան.հայտնում է msy.am-ը:

 

  Իսկ հասցեատիրոջը դրանք հասան  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցներով:

Արժեքավոր նվերներն ընդունելու ժամանակ մարզադպրոցում պատմում էին նավակների  «ճամփորդության» մասին. նախ` ԳԴ-ից հասել են Մոսկվա, այնուհետև` Դոնի-Ռոստով, իսկ ճանապարհի այս հատվածը նրանք հաղթահարել են մեր հայրենակից,Դոնի-Ռոստովի թիավարության հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Աբրահամյանցի հովանավորությամբ:

ՀՀ թիավարության օլիմպիական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հարություն Գասպարյանը ոգևորված էր գերմանացի գործընկերոջ վերաբերմունքից:

 

  Ի դեպ` մոտ ապագայում նույն մարզադպրոցը Լեհաստանից ևս կընդունի նվերներ: Սպորտային ևս 10 նավակ Հայաստան կբերվի ՀՀ թիավարության մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Լևոն Ղազարյանի ջանքերով:

«Մասնագիտացված մարզադպրոցի` նոր մարզագույքով զինումը մեր հավաքականի համար  լուրջ հաջողությունների նոր հիմքեր է ստեղծում»,-իր խոսքում նշել է ՀՀ թիավարության մարզաձևերի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Շահվալադյանը՝ թվելով իր սաների  վերջին հաջողությունները՝ երկրի սահմաններից դուրս:

 

   Մասնավորապես նշել է  2013թ. Մեծահասակների աշխարհի առաջնությունում 16-ամյա Հայկ Ստեփանյանի մրցելույթը, որի շնորհիվ առաջնությունում նա գրավել է 19-րդ  տեղը, տարեվերջին  կարժանանա ՀՀ նախագահի թոշակին:

  Այս տարի Եվրոպայի առաջնությունում Մակար Սարգսյանը գրավել է 13-րդ տեղը՝ ակադեմիական թիավարություն մարզաձևում, իսկ վերջինիս հարսնացուն` Աննա Եդիգարյանը, ևս փայլել է` բարձր ցուցանիշ ցույց տալով. աղջիկների մրցապայքարում ապահովել է 14-րդ տեղը: