|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իսրայելի կողմից Օֆեր բանտից ազատված պաղեստինցիների մի խումբ ժամանել է Արևմտյան ափի կենտրոնական մասում գտնվող Ռամալլահ քաղաք։ Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրան»։
Բացի այդ, բանտարկյալների մեկ այլ խումբ ուղևորվել է ոչ թե Ռամալլահ, այլ Գազայի հատված։ The Guardian-ի տվյալներով՝ այս անձինք 38 ավտոբուսներով տեղափոխվել են պաղեստինյան անկլավ։
Համաձայնագրի կնքումից հետո Համասը ազատ է արձակել 20 իսրայելցի պատանդների։ Դրա դիմաց Իսրայելը ազատ է արձակել 250 պաղեստինցի բանտարկյալների։
Ընդհանուր առմամբ, Իսրայելը, ինչպես սպասվում է, ազատ կարձակի ավելի քան 1900 պաղեստինցի բանտարկյալների։