|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Թուրքիայի բանտարկյալները, ներառյալ` վերջերս ձերբակալված 2 թուրք լրագրողները, բողոքել են, որ չեն ստանում «Ակօս» հայկական թերթը:
Հայտարարվել է, որ «Ակօս»-ը երկրի արդարադատության նախարարության սեւ ցուցակում է, սակայն նախարարությունը հերքել է այդ տեղեկատվություն. տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»:
«Ակօսի» խմբագրությունը թերթը բանտեր չհասնելու պատճառը փորձել է պարզել բանտերի ղեկավարության եւ Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ, սակայն որեւէ պատասխան չի ստացել:
«Ակօս» հայերեն-թուրքերեն թերթը հրատարակվում է արդեն 15 տարի, իսկ անցած շաբաթ այն առաջին անգամ հայտնվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գրադարանում: