|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:
Իսկ նշված վարչության պետ է նշանակվել Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Ի դեպ նշենք, որ Ա.Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է եւ վարչության պետի տեղակալ էր նշանակվել վերջերս:
Մեր աղբյուրների հավաստմամբ` վերջնական է նաեւ Երեւան քաղաքի դատախազի թեկնածուի հարցը, եւ այդ պաշտոնին նշանակվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ նա վերջերս էր նշանակվել նշված վարչական շրջանի դատախազ` ՀՀ նախկին դլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով: Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը ՀՀ Նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: