Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպմանը երևանյան պատվիրակության ղեկավարը Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետեւ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Հիմնականում քննարկել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և այլ հարցեր. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաև տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը: Այստեղ ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը և Սերգեյ Մակարյանը այցելել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդարան եւ «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թունանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին և այլք։