կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-29 12:49
Աշխարհ

Կոնգրեսն ընդդեմ Օբամայի

Կոնգրեսն ընդդեմ Օբամայի
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը կայացած արտակարգ նիստի ժամանակ անտեսել է նախագահ Բարաք Օբամայի վերջնագիրը՝ ընդունելով պետական ապարատի ֆինանսավորման մասին օրենքի իր տարբերակը: 
Gazeta.ru-ն  տեղեկացնում է, որ հանրապետականներն այդ որոշմամբ մեկ տարով հետաձգել են  առողջապահության բարեփոխումների առանցքային չափորոշիչներից մեկի իրագործումը: Սպիտակ տունը սպառնացել էր վետո դնել այդ որոշման վրա:  
Կառավարության ֆինանսավորման մասին օրենքը մինչեւ հոկտեմբերի 1-ը չընդունվելու դեպքում պետական ողջ ապարատի, ներառյալ՝ զինվորականների վճարումները կդադարեցվեն: