Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն ավարտված չէ։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել այդ հարցում, իսկ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Անգամ այսօր, թվում է, անելանելի վիճակում լինելով, մենք ելք գտնելու շանս եւ հնարավորություն ունենք։ Բայց կապիտուլյանտներից բաղկացած ներկա իշխանությունը կա՛մ պարզապես չի տեսնում, կա՛մ չի ցանկանում տեսնել այդ ուղիները։ Չնայած միանգամայն հնարավոր է՝ նրանք այնքան թույլ են ու վախվորած, որ վախենում են տեսնել այդ հնարավորությունները»,- ասաց Զաքարյանը։