կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-21 13:15
Մշակույթ

Հայաստանը` Մանկական Եվրատեսիլի հաղթող

Հայաստանը` Մանկական Եվրատեսիլի հաղթող

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանն իր հեղինակած «Մամա» երգով հաղթող ճանաչվեց նոյեմբերի 20-ին Մինսկում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

 

Հայաստանն առաջին անգամ է հաղթում համաեվրոպական երգի այս փառատոնում: Հայաստանի օգտին առավելագույն` 12 միավոր տվեցին Ուկրաինան, Շվեդիան, Ռուսաստանը, Բելգիան, Մակեդոնիան: 14 երկրների քվեարկության և ժյուրիի անդամների որոշման արդյունքում 12-ամյա Վլադիմիրը 120 միավորով գրավեց առաջին տեղը` առաջ անցնելով հնգյակում հայտնված Ռուսաստանից (119 միավոր), Սերբիայից (113 միավոր), Վրաստանից (109 միավոր) և Բելառուսից (85 միավոր):

 

Մրցույթի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Վլադիմիրն ասել է, որ մրցույթի նախօրեին երազ է տեսել, թե շատ դժվար օր է ունենալու և որ հաղթելու է: Հարցին, թե ի՞նչ կցանկանար որպես նվեր, Վլադիմիրը պատասխանել է. «Եղբայր եմ ուզում, մայրս խոստացել էր, եթե` հաղթեի»

 

Հայաստանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 2007-ին: Այդ տարի «Արևիկ» համույթը մրցույթում 2-րդն էր: 2008-ին մեր երկրի ներկայացուցիչ Մոնիկա Մանուչարովան գրավեց 8-րդ տեղը, իսկ 2009-ին Լուարա Հայրապետյանը 2-րդն էր: 

 

Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Ստեփանակերտից է, երաժիշտ-մանկավարժների ընտանիքից:

Տես տեսանյութը